Էրդողանը Պուտինի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի հարցը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ իր ցավակցություններն է հայտնել հոկտեմբերի 5-ին Գռոզնիում կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ:

Էրդողանը կարևորել է ահաբեկչության ամեն դրսևորումների դեմ պայքարելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Թուրքիան պայքարում է PKK-ի ու «Իսլամական պետության» դեմ: Էրդողանը բարձրացրել է Ղրիմի թաթարների հարցը:

Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգի խնդիրներ: Նշվել է, որ մինչև տարեվերջ կայանալու է Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, որը հանդիսանում է երկկողմ հարաբերությունների զարգացման ամենակարևոր մեխանիզմներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031