Տղամարդ դասախոսները քչանում են
Բարձրագույն պետական ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմում կանայք ավելի մեծ տեսակարար կշիռ ունեն։ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2014» զեկույցի համաձայն՝ 2013 թվականի վերջի դրությամբ բուհերի դասախոսների 48.9%-ը եղել է տղամարդ, 51.1%-ը՝ կին։ Մինչդեռ ընդամենը 5 տարի առաջ՝ 2009թ., պատկերը հակառակն էր. 50.7%-ը տղամարդ էր, 49.3%-ը՝ կին։