Բաժիններ՝

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրները ցանկանում են հաշտեցնել Հնդկաստանն ու Պակիստանը

Euronews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Նյու Դելին ու Իսլամաբադը մոռացել են բոլոր տարաձայնությունների մասին՝ կապված նրա հետ, որ այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակին են արժանացել հնդիկ Կայլաշ Սատյարտհին ու պակիստանցի Մալալա Յուսուֆզայը:

Դրա հետ կապված՝ 17-ամյա Մալալայի պատվին տոնական տորթ են պատրաստել նրա հայրենի քաղաքում: Տեղաբնակները հպարտանում են աղջկանով: Թալիբների կողմից հարձակման ենթարկվելուց ու ծանր վիրավորվելուց հետո երիտասարդ իրավապաշտպանը բոլոր պակիստանցիների համար դարձել է պայքարի խորհրդանիշ, ինչն առաջին հերթին վերաբերվում է երեխաների կրթական իրավունքների համար պայքարին:

40-ամյա հնդիկ ակտիվիստ Կայլաշ Սատյարտհին իր հերթին հայտնի է երեխաների աշխատանքն օգտագործելու դեմ իր պայքարով: Հնդկաստանում նրան լավ են ճանաչում առաջին հերթին երեխաները, որոնք նրա շնորհիվ այժմ կարող են սովորել դպրոցում:

Այժմ Նոբելյան մրցանակի երկու դափնեկիրները պայմանավորվել են աշխատել համատեղ՝ Հնդկաստանի ու Պակիստանի միջև խաղաղություն տիրելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս