Բաժիններ՝

Խադիջա Իսմայլովային արգելել են լքել Ադրբեջանի սահմանները

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայլովային արգելել են լքել Ադրբեջանի սահմանները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հենց Խադիջա Իսմայլովան:

Նա գրել է, որ նախօրեին երեկոյան պատրաստվել էր մեկնել Պրահա՝ մասնակցելու համար Forum 2000 միջոցառմանը, սակայն նրան թույլ չեն տվել լքել երկիրը: Մաքսային վերահսկողության աշխատակիցները հայտարարել են, որ այդպիսի որոշում է կայացրել երկրի Գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Ստրասբուրգից վերադառնալուց հետո Խադիջա Իսմայլովային 4 ժամով ձերբակալել էին Բաքվի օդանավակայանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս