Ինչ ներդրումներ է կատարել Գեոթիմը համայնքներում՝ տարվա ընթացքում
Գեոթիմը իր գործունեության ընթացքում վճարել է մոտ 720 մլն դրամ (1.6 մլն ԱՄՆ դոլար) հողի վարձակալության վճարներ Ամուլսարի հարակից համայնքներին
Կարևորելով հրապարակայնությունը, Լիդիան Ինթերնեյշնլի դուստր ընկերությունը՝ Գեոթիմը յուրաքանչյուր տարեվերջին տեղեկացնում է շահագրգիռ կողմերին համայնքներում իրականացված ներդրումների մասին: 2008-2014թթ. Սարավան, Գորայք և Գնդեվազ համայնքներին հողի վարձակալության համար Գեոթիմը վճարել է ընդհանուր առմամբ 720 մլն դամ:
Հողի վարձակալության վճարները 2014թ.
• Սարավան – մոտ 205.6 մլն դրամ
• Գորայք – մոտ 171.5 մլն դրամ
• Գնդեվազ – մոտ 63.1 մլն դրամ
Ամուլսարի հանքի շինարարությունը դեռևս չի սկսվել, բայց ընկերությունը համայնքներին պատկանող հողատարածքներ է վարձակալել որոնողահետախուզական աշխատանքների իրականացման և այլ նպատակով, այդ թվում նաև տնկարանների կառուցման, ճանապարհների շինարարության համար:
Վերջին 4-5 տարիների ընթացքում Ամուլսարի հարակից համայնքների բյուջեները էականորեն աճել են. 2006-2008թթ. 2-3 մլն դրամից հասնելով 60-205 մլն դրամ 2013-2014թթ.: Գումարի զգալի մասը համայնքների կողմից վերստին ներդրվում է ենթակառուցվածքների վերանորոգման ծրագրերում, ինչպես նաև Գեոթիմի հետ համագործակցությամբ իրականացվող սոցիալական զարգացման ծրագրերում:
2014թ. Գեոթիմը ներդրել է ավելի քան 900 մլն դրամ բնապահպանական և սոցիալական հետազոտությունների, ուսումնասիրությունների՝ ներառյալ Ամուլսարում որոնողահետախուզական աշխատանքների ռեաբիլիտացիան, սոցիալական զարգացման ծրագրերը և այլն:
2014թ. ընկերությունը մոտ 135 մլն դրամ է ներդրել Ամուլսարի հարակից համայնքներում սոցիալական զարգացման ծրագրերի իրականացման համար, ներառյալ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը: Կառուցվեց 10 ջերմոց Գորայքում, իրականացվեց անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագիր: Գնդեվազում կառուցվեց մրգերի չորանոց: Սարավանում նորոգվեց դպրոցի սանհանգույցը, ճաշարանը, բուժկետը, կառուցվեց ատամնաբուժարան՝ Գորայքում և խաղահրապարակ՝ Գնդեվազում: Բոլոր համայնքներում Գեոթիմը իրականացրել է կրթական և սպորտային ծրագրեր: Կրթաթոշակներ են տրամադրվել հանքային գործ և երկրաբանություն սովորող 12 ուսանողների, ստեղվծել են պարային և երգի խմբակներ երեխաների համար, սպորտային և կրթական ծրագրեր են իրականացվել դպրոցներում և մանկապարտեզներում: Ջերմուկում վերանորոգվել է դպրոցի ճաշարան և սանհանգույց, կառուցվել է 2 մանկական խաղահրապարակ:
«Վերջին տարիներին Գեոթիմի ներդրումը տեղական համայնքների բյուջեներ զգալի է եղել: Մենք նաև իրականացրել ենք համայնքներում զարգացման և կարողությունների ընդլայնման տարբեր ծրագրեր: Վստահ ենք, որ համայնքների հետ ակտիվ համագործակցությունը ծրագրի հաջողության և բարեկեցիկ համայնքների կայուն զարգացման գրավականն է: Առավել մեծ առաջընթացը դեռևս առջևում է: Հանքի շինարարության փուլում ակնկալվում է մոտ 1500 աշխատատեղ ամենաակտիվ շրջանում, իսկ հանքի շահագործման ողջ ընթացքում նախատեսում ենք ապահովել մոտ 700 մշտական աշխատատեղ: Ամուլսարը ոչ միայն 420 միլիոն դոլարին համարժեք ներդրումային ծրագիր է, այլև հնարավորություն է կառուցել ժամանակակից, բնապահպանական և սոցիալական տեսանկյունից լավ կառավարվող համաշխարհային կարգի հանքավայր Հայաստանում, որը զգալի օգուտ կբերի համայնքներին և երկիրին», – ասել է Գեոթիմ ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:
Գեոթիմի կողմից հողի վարձակալության դիմաց համայնքներին կատարած փոխանցումները 2014թ.