Մադուրոն նավթի գնանկման պատճառով կրճատում է իր ու նախարարների աշխատավարձը
Telesur-ի փոխանցմամբ` Վենեսուելան նավթի գնանկման պատճառով կրճատելու է բյուջետային ծախսերը: Այս մասին երեկ պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Նրա խոսքերով` երկրում ստեղծվելու է պետական ծախսերի կրճատման ու ռացիոնալացման հարցերով հատուկ հանձնաժողով: Մադուրոն առաջին հերթին պլանավորում է կրճատել իր, բարձրաստիճան պաշտոնյաների` ներառյալ նախարարների ու նրանց տեղակալները, ինչպես պետական ընկերությունների ղեկավարների աշխատավարձերը:
Բացի այդ, վերանայվելու է պետական կարիքների համար ավտոմեքենաներ գնելու մոտեցումը: Մադուրոն խոստացել է, որ դրա հետ մեկտեղ իրենք չեն պլանավորում կրճատել սոցիալական ծախսերը:
Այն բանից հետո, ինչ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը, որի մեջ մտնում է նաև Վենեսուելան, հրաժարվեց կրճատել նավթարդյունահանման ծավալը, վենեսուելական նավթի գինը վերջին չորս տարում առաջին անգամ նվազեց մեկ բարելի համար 70 դոլարի մակարդակի:
Մադուրոն ավելի վաղ հայտարարել է, որ նավթի արդար գինը մեկ բարելի համար 100 դոլարն է, և որ Վենեսուելան պայքարելու է գնային այդ մակարդակին հասնելու համար: