Բաժիններ՝

ՄԱԿ-ի հանձնաժողովը կոչ է արել հետաքննել ցուցարարների հանդեպ ԱՄՆ-ի ոստիկանության բռնությունները

Lenta.ru-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի` կտտանքների դեմ հանձնաժողովը կոչ է արել հետաքննել ամերիկյան ոստիկանության ոստիկանության չափից ավելի կոշտ վերաբերմունքի ու բռնության դեպքերը: Այս մասին նշված է հանձնաժողովի փորձագետների եզրակացությունում, որը հրապարակվել է երեկ:

Փորձագետները մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ուժ կիրառելու կապակցությամբ: Նրանց կարծիքով` ոստիկանությունը չարաշահում է իշխանությունն ու ցուցաբերում է կոշտություն` մասնավորապես ռասայական ու էթնիկ որոշակի խմբերի, վտարանդիների ու ԼԳԲՏ-ի անդամների դեմ:

Բացի այդ, հանձնաժողովը մտահոգություն է հայտնել երիտասարդ աֆրոամերիկացիների ու Լատինական Ամերիկայից ժամանածների հանդեպ Չիկագոյի ոստիկանության կիրառած բռնության կապակցությամբ: Փորձագետների տվյալներով` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ենթարկվում են ստուգումների, հալածանքների ու բռնությունների:

Այն բանից հետո, ինչ ամերիկյան դատարանը որոշեց մեղադրանք չներկայացնել ոստիկան Դարեն Ուիլսոնի նկատմամբ, ով օգոստոսի սկզբին սպանել էր սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին, Ֆերգյուսոնում և ԱՄՆ-ի այլ 170 քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս