Բաժիններ՝

Ֆրանսիան կարող է ճանաչել Պաղեստինը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիան կարող է ճանաչել Պաղեստինը, եթե վերջնականապես ձախողվեն Իսրայելի հետ բանակցությունները: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը.

«Եթե բանակցություններն ավարտվեն ձախողմամբ, ապա Ֆրանսիան անհապաղ կանցկացնի անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը` ճանաչելու համար պաղեստինյան պետությունը: Մենք պատրաստ ենք»:

Ֆաբիուսի խոսքերով` միջազային հանրությունն աջակցի հակամարտող կողմերին կամ էլ ճնշում գործադրի նրանց վրա, որպեսզի վերջին քայլը կատարվի խաղաղության ճանապարհին:

Դեկտեմբերի 2-ին Ֆրանսիայի խորհրդարանում քվեարկություն է անցկացվելու Պաղեստինը որպես պետություն ճանաչելու շուրջ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այդ քայլը որակել է որպես «լուրջ սխալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս