Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն կընդունի իրեն անդամակցելու հարցի շուրջ Ուկրաինայի յուրաքանչյուր որոշում. Սթոլթենբերգ

Ռուսական Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կընդունի իրեն անդամակցելու հարցի շուրջ Ուկրաինայի յուրաքանչյուր որոշում.

«Եթե բնակիչների մեծ մասը որոշի չփոխել քաղաքականությունն ու հայտ չներկայացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ապա այդ դեպքում հարցը չի բարձրացվի: Սակայն եթե քաղաքացիների մեծ մասը հանրաքվեի ժամանակ, որը կազմակերպելու է կառավարությունը, կողմ արտահայտվի անդամակցությանը, ապա այդ դեպքում իսկապես կառաջանա այդպիսի հարց: Վերջնական որոշումն Ուկրաինայինն է»:

Սթոլթենբերգն ընդգծել է, որ հարգել է Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակ ընդունված որոշումը` կապված Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը պահպանելու հետ: Սթոլթենբերգը հավելել է, որ եթե ներկայումս փոխվի այդ որոշումը, ապա ինքը նույնպես կհարգի այն:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի ոչ բլոկային քաղաքականությունից հրաժարվելու մասին` ընդգծելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ չանդամակցելու հարցը պետք է վճռվի հանրաքվեի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս