
Ըստ հին հույների` Հայաստանը հանդիսացել է աշխարհի կենտրոնը (լուսանկարներ)

Peopleofar.wordpress.com-ի փոխանցմամբ` ըստ հին հույների` Հայաստանը հանդիսացել է աշխարհի կենտրոնը: Հայկական բարձրավանդակը գտնվում է հյուսիում Սև ու Կասպից ծովերից և հարավում Միջերկրական ծովից ու Պարսից ծոցից հավասարաչափ հեռավորության վրա:
Նա Սև ծովի հետ կապված է Ճորոխ գետով, Կասպից ծովի հետ` Արաքս գետով, Պարսից ծոցի հետ` Տիգրիս ու Եփրատ գետերով, որոնցից վերջինը ծառայում է նաև միջերկրածովյան երկրներ դուրս գալու համար:
Նայելով հին ժամանակվա քարտեզներին, որոնք կներկայացվեն ստորև, երևում է, որ Հայաստանն աշխարհի բնական կենտրոնն է: Ուշագրավ է նաև այն փաստը, որ Արարատ լեռը հանդիսացել է Ռուսական, Թուրքական ու Պարսկական կայսրությունների ջրբաժան: