Ամանդա Փոլ. Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները թևակոխել են նոր փուլ

«Հայաստանը ԵՄ-ի ֆինանսական օգնությունը ստանալու համար պետք է ցույց տա, որ իսկապես պատրաստակամ է իրականացնելու բարեփոխումներ, և, որ այդ խոսքերը պարզապես չեն մնա թղթի վրա: Իսկ դա շատ դժվար կլինի անել տվյալ պայմաններում, երբ տնտեսությունն օլիգարխների մենաշնորհն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան, Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի փորձագետ Ամանդա Փոլը` մեկնաբանելով այն լուրը, թե Եվրամիությունը առաջիկա տարիներին 140-170 մլն եվրո է հատկացնելու Հայաստանի Հանրապետությանը:

Փոլի գնահատմամբ` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, որը հիմնված է նոր իրողությունների վրա, ու թեև այդ համագործակցությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ, այդուհանդերձ, ԵՄ-ի համար «տարածություն» դեռևս մնում է:

Խոսելով Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության շուրջ` փորձագետը նկատեց, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն արդեն իսկ ազդել են Հայաստանի վրա, որովհետև նվազել են դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս