Բաժիններ՝

Շաքարավազի արտադրության ծավալները կտրուկ նվազել են

Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանում շաքարավազի արտադրության ծավալները կտրուկ նվազել են։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2014 թվականի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 45578 տոննա շաքարավազ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 62057 տոննայի դիմաց։ Արտադրության ծավալները նվազել են 26.6%-ով։ Հիշեցնենք, որ Հայաստանում շազարավազի արտադրությամբ զբաղվում է միայն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Լուսաստղ Շուգր» ընկերությունը։

Բացի շաքարավազից բնեղեն արտահայտությամբ նվազել է նաև մի շարք այլ սննդատեսակների արտադրությունը։ Այսպես, կաթնաշոռի արտադրության ծավալը նվազել է 7.5 տոկոսով՝ հասնելով 775.5 տոննայի, թթվասերինը՝ 3.5%-ով (2859.5 տոննա), հացի արտադրությունը նվազել է 1.4%-ով (242.7 հազար տոննա), բուսական յուղինը՝ 9.1%-ով (3393.6 տոննա) և այլն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս