
Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրել ոստիկանության 3 ծառայակցի

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության եւ ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են`
Աշոտ Ավանեսյանը
ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության կապի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Գարեգին Հարությունյանը
ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության ոստիկանության պահպանության գումարտակի N 1 վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան
Արսեն Ղուլյանը
ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան։
Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նվեր Թովմասյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմ