Բաժիններ՝

Նիգերիայում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 120 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Նիգերիայի Կանո քաղաքի մզկիթի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 120 և վիրավորվել է 270 մարդ:

Ոստիկանության հաղորդմամբ` ուրբաթօրյա աղոթքի ժամանակ երկու մահապարտ ահաբեկիչ գործի են դրել մզկիթի ներսում գտնվող պայթուցիկ սարքը, ինչից հետո անհայտ զինված անձինք կրակ են բացել փախչող մարդկանց վրա:

Ընդհանուր առմամբ հարձակմանը մասնակցել է առնվազն 15 զինյալ, որոնցից 4-ին ոչնչացրել են, իսկ մնացածներին հաջողվել է փախուստի դիմել: Դեռ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Սակայն ոստիկանությունը կարծում է, որ դա արել է «Բոկո Հարամ» իսլամական խմբավորումը, որը հանդես է գալիս ողջ երկրի տարածքում շարիաթ ներդնելու ու արևմտյան ազդեցության դեմ պայքարելու օգտին: Խմբավորումը բազմաթիվ ահաբեկչություններ է իրականացրել Նիգերիայի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս