«Անթույլատրելի եմ համարում բուհի վարակնիշի հետ նման կերպ խաղալը, բուհի իմիջի հետ խաղալը: Կապ չունի՝ ով է մեղավոր: Ցավ եմ ապրում, որ պոլիտեխնիկի նման հեղինակավոր ուսումնագիտական հաստատությունը լրահոսում սկսել է հայտնվել սկանդալների թեմաներով, և ոչ թե իր հաջողությունների պատմություններով: Նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրելու է բոլոր ահազանգերը՝ տա բացառապես օրենքով և ոչ թե անձերով պայմանավորված լուծումներ»,- ասում է նախարար Աշոտյանը:
Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Արդյունքում կբարելավվեն երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց, ինչպես նաև չափահասների առողջության ցուցանիշները՝ կապված երկաթի և ֆոլաթթվի անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների նվազման հետ:
Տ. Ղազարյանը 2011 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:
Դուբնովի խոսքով՝ հայ – ադրբեջանական շփման գոտում այսօր ռազմական գործողությունները ձեռնտու չեն ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ էլ երրորդ ուժին՝ Ռուսաստանին։
Ամերիկյան օրենքների համաձայն՝ դրանք ամբողջությամբ հանձնվել են գանձարանին և կազմվել է համապատասխան արձանագրություն:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնում «ժողովուրդ» թերթի խմբագրությանը` հնչեցրած ահազանգի համար։ Տեղեկացնում ենք, որ Ա.Հովսեփյանը հանձնարարել է ուսումնասիրել «A4» ֆորմատի թղթի գնման գործընթացը, իսկ գումարի փոխանցումը կասեցվել է։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանձնարարեցին եպիսկոպոսներին եկեղեցիներում կատարել հոգեհանգստյան արարողություններ զոհված օդաչուների համար: Հանձնարարվեց նաև պետական և միջազգային լիազոր բոլոր ատյաններում աշխատանքներ իրականացնել` կանխարգելելու Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող սադրիչ և ռազմատենչ գործողությունները և չեզոքացնելու պատերազմի վերսկսման վտանգը:
«Ուղղակի ստորություն է նրանց արածը: Նրանց նպատակը լարվածություն ստեղծելն ու լարված մթնոլորտը պահպանելն է, նրանք ուրիշ ոչ մի բանի ի վիճակի չեն: Նրանք գիտեին, որ վայրով է անցնելու ուղղաթիռը և սպասում էին, թե երբ է մոտենալու, որ այն պայթեցնեն»
Սա պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է՝ ուղղված տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը: Այս տարվա օգոստոս ամսին տեղի ունեցած բացահայտ սադրիչ եւ ավանտյուրիստական ոտնձգություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության միջնորդական ջանքերը եւ հորդորները փաստորեն հերթական անգամ ընդգծված ցինիզմով անտեսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից: Սա բանակցային խաղաղ գործընթացը տապալելու եւս մեկ քայլ է, որով ոտնահարվում են խաղաղ կարգավորման, վստահության ամրապնդման եւ հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ բոլոր պայմանավորվածությունները:
«Կրթության նախարարությունը կրթության ոլորտի պատասխանատուն է, խնդրի բարձրաձայնողը, մեր այլ գերատեսչությունների հետ միասին լուծում փնտրողը: Բայց հիմնական գերատեսչությունը, որը զբաղվելու է այս հարցով, Կրթության նախարարությունը չէ, որովհետև խնդիրը գտնվում է ֆինանսական բլոկում: Եվ երեկ իմ գործընկերը՝ պարոն Խաչատրյանը, հստակ ասաց, որ գնում է պրոցեսը: Համենայնդեպս, որևէ դասախոս չի տուժելու: Ես խնդրում եմ բոլոր երիտասարդ դասախոսներին, որոնք դեռ ազատման դիմումներ չեն գրել, չանել դա, սպասել և խնդիրն անպայման լուծում է ստանալու»:
Դեկտեմբերի 26-ին ընտրությունները տեղի կունենան ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքներում, որտեղ կընտրվեն ՀՀ ԳԱԱ իսկական անդամների, թղթակից անդամների եւ արտասահմանյան անդամների թեկնածուները: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում կընտրվեն ՀՀ ԳԱԱ անդամները:
Ես իրազեկված եմ ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռը կործանելու մասին:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Գյումրի քաղաքի Գործանարային 19 հասցեի բնակիչը, ով 40-45 տարեկան մի տղամարդ է, հայտարարել է, որ ինքնահրկիզվելու է:
«Եվրոպական միությունից հրաժարվում ես ու գնում ԵՏՄ: Եվրոպական միությունում մեր աչքի առաջ 28 պետություններ խաղաղ գոյակցում են, իսկ ԵՏՄ-ն ի՞նչ է: Մարդիկ այդ գաղափարական խորություն ունեցող երևույթները քննարկելիս՝ պետք է անցած ճանապարհը նայեն, որպեսզի չսխալվեն: Մեկը զրո է, մյուսը՝ 60 տարվա անցած ճանապարհ ունի: Մեկը աշխարհի գերհզոր տնտեսությունն ունի, մյուսը՝ կործանվող տնտեսություն: Ինչքան անուղեղ պետք է լինի մարդ, որ անցած ճանապարհը թողնելով իր պատրանքներին հավատա, կամ գործակալների կողմից իրեն տրվող սին խոստումներին»,- նշեց բանախոսը:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով օգնական Յենս Անդրեաս Տոբեռն-Ֆրանդզենը:
Ա. Եղիազարյանն ասաց, որ այն գործարարները, որոնք իրենց բիզնես շահերով սերտաճած, կապված են ռուսական կապիտալի հետ, նրանց առաջիկայում սպասվելու է մեծ հիասթափություն.
Ադրբեջանական կողմից մեր բանակի ուղղաթիռի խոցումն ահազանգում է տարածաշրջանում ընթացող արմատական փոփոխությունների մեկնարկի մասին, ինչը տեղի է ունենում հայկական կողմի դերի ու դիրքի նսեմացման պայմաններում: Այս միջադեպը վկայում է այն մասին, որ ըստ էության փորձ է արվում ավարտին հասցնել զգալիորեն թուլացած հայկական գործոնի զրոյացումը, ինչի նպատակով որպես թիրախ է ընտրվել այսօրվա հայկական պետականության միակ և վերջին պատվարը՝ ազգային բանակը:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԱԺ նախագահին կառաջարկվի նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: Այսօր կառավարության նիստում ներկայացնելով որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ օրակարգում առաջարկվում է 26 հարց, որոնց շարքում ընդգրկված կլինեն «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացուներ կատարելու մասին» և այլ նախագծներ:
Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Դիդիեր Բուրկհալտերը խորը մտահոգություն է հայտնել երեկ Ղարաբաղյան հակամարտության գոտում ուղղաթիռի կործանման կապակցությամբ:
Այս մասին նշված է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այսօրվա հայտարարությունում:
«Նրանք ուղղակի պետք է տղամարդկություն ունենան ասելու ճշմարտությունը եւ իրենց հայտարարության մեջ մի տող էլ ավելացնեն: Դա այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով արգելվում է ռազմաօդային թռիչքները հենց Ադրբեջանի զինուժի համար. դա իրականություն է եւ գործում է 1994 թվականից: Մենք գիտենք, թե մեր ռազմաօդային թռիչքներից ինչքան վնասներ է կրել իրենց հակաօդային պաշտպանությունն այն ժամանակ»:
Եթե այսօր հանրահավաք անի Պարույր Հայրիկյանը, ապա առանց կազմակերպիչների կողմից կոպեկ ծախսելու կհավաքվի 200 հոգի՝ մարդիկ, որոնք մտահոգված են Հայաստանի ինքնիշխանությամբ: Եթե այսօր առանձին հանրահավաք անի «Ժառանգությունը», ապա միանգամայն անշահախնդրորեն կհավաքվի 1000-1500 հոգի՝ մարդիկ, որոնք ուզում են ապրել ազատ եւ ժողովրդավարական հայրենիքում:
Հարավային Կովկասում իրավիճակը գնալով դառնում է ավելի սուր:
Այս ԶՔԳ-ն նպատակ ունի նպաստել տնտեսական աճին և կայունությանը` օգնելով Հայաստանին կրճատել աղքատությունն ու խթանել ընդհանուր բարեկեցությունը…
Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը, որը հերթական անգամ սրում է իրադրությունը հակամարտության գոտում, վստահ եմ, ստանալու է իր արժանի պատասխանը մեր զգոն ու փորձառու պաշտպանական բանակի կողմից:
Խիստ ողջունելի է այս շրջանում գործընկեր կուսակցությունների հրապարակախոսությունը՝ ինչ էլ լինեն դրա դրդապատճառները: Իսկապես, ժամն է, որ Հայաստանի քաղաքացին եւ մեր հասարակությունը տեղեկացված լինեն ընթացիկ գործընթացների մասին, և որ քաղաքական անխտիր բոլոր ուժերն անցում կատարեն փակ պայմանավորվածություններից դեպի ժողովրդի համար թափանցիկ որոշումներ:
Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճը չի համապատասխանում որևէ մեկի շահերին: