Արմեն Աշոտյանը՝ ՀՊՃՀ-ի շուրջ ստեղծված աղմուկի մասին. Անթույլատրելի եմ մ համարում բուհի իմիջի հետ խաղալը

Անդրադառնալով ՀՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Վլադիմիր Խոեյցյանի բաց նամակին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարությունն ուսումնասիրելու է բոլոր ահազանգերը:

«Անթույլատրելի եմ եմ համարում բուհի վարակնիշի հետ նման կերպ խաղալը, բուհի իմիջի հետ խաղալը: Կապ չունի՝ ով է մեղավոր: Ցավ եմ ապրում, որ պոլիտեխնիկի նման հեղինակավոր ուսումնագիտական հաստատությունը լրահոսում սկսել է հայտնվել սկանդալների թեմաներով, և ոչ թե իր հաջողությունների պատմություններով: Նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրելու է բոլոր ահազանգերը՝ տա բացառապես օրենքով և ոչ թե անձերով պայմանավորված լուծումներ: Այսօր կառավարությունը որոշում ընդունեց, որով Ճարտարագիտական համալսարանը ստացավ հիմնադրամի կարգավիճակ:

Սա նշանակում է, որ բուհի կոլեկտիվը գործ ունի անելու, որովհետև ՊՈԱԿ-ից դեպի հիմնադրամ տրանստորմացիան զուտ իրավական տրանսֆորմացիա չէ, դա բովանդակային փոփոխություններ է պահանջելու՝ աշխատաշուկայի հետ ավելի սերտ կապ, կազմակերպական հարցեր, կրթական բովանդակության վերանայում և այլն:

Ես հուսով եմ, որ իրենք այդ գործով կզբաղվեն: Միաժամանակ նորից պետք է շեշտեմ, որ մենք ուսումնասիրելու ենք առկա բողոքներում բարձրաձայնված խնդիրները և տանք օրենքով սահմանված լուծումներ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս