ԼՂՀ տարածքով արգելվում է ռազմաօդային թռիչքները հենց Ադրբեջանի զինուժի համար. Դավիթ Բաբայան. «Արմենպրես»

«Նրանք ուղղակի պետք է տղամարդկություն ունենան ասելու ճշմարտությունը եւ իրենց հայտարարության մեջ մի տող էլ ավելացնեն: Դա այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով արգելվում է ռազմաօդային թռիչքները հենց Ադրբեջանի զինուժի համար. դա իրականություն է եւ գործում է 1994 թվականից: Մենք գիտենք, թե մեր ռազմաօդային թռիչքներից ինչքան վնասներ է կրել իրենց հակաօդային պաշտպանությունն այն ժամանակ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա նշեց, որ այն հատվածում, որտեղ նոյեմբերի 12-ին ընկել է հայկական անզեն ուղղաթիռն ամբողջ գիշեր եղել է թշնամու կրակահերթի տակ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խփման փաստի վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանը Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել և այդ մասին համապատասխան կարգով տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում իրավիճակը լարված է: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:

Մանրամասներն՝ այստեղ

 

Տեսանյութեր

Լրահոս