
Էրդողանը ցուցադրել է 1000 սենյակից բաղկացած իր նոր նստավայրը

Euronews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հյուրերին հանդիսավոր կերպ ցուցադրել է Անկարայում իր նոր նստավայրը: 1000 սենյակից բաղկացած այդ նստավայրի ճոխությունը վրդովմունք է առաջացրել թուրքական ընդդիմության մոտ:
Նստավայրի կառուցումն արժեցել է ավելի քան 270 միլիոն եվրո: Էրդողանի քաղաքական հակառակորդների կարծիքով՝ այդ նստավայրն ի ցույց է դնում պետության ղեկավարի բռնակալական միտումները: Շրջակա միջավայրի պահապանները նույնպես դժգոհ են նստավայրի համալիրի կառուցումից, քանի որ շինարարության ժամանակ հատվել են հարյուրավոր ծառեր:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Էրդողանը փոխում է 91-ամյա պետական ավանդույթը և «Չանքայա» նստավայրից տեղափոխվում է այլ նստավայր: