Բաժիններ՝

Ալասանիան ոչ մի դեպքում չպետք է հրաժարական տա. Փանջիկիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան չպետք է հրաժարական տա, քանի որ նա շատ հաջող նախարար է: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն՝ մեկնաբանելով ՊՆ-ի հինգ պաշտոնյաներին ձերբակալելը:

Նրանք մեղադրվում են 2013 թվականի դեկտեմբերի 26-ին Silknet ընկերության հետ Վրաստանի ՊՆ-ի ստորագրած համաձայնագրի շրջանակներում 4.102.000 լարի (մոտ 2.3 միլիոն դոլար) վատնելու մեջ: Նրանց գործը քննում է Թբիլիսիի քաղաքային դատարանը:

Փանջիկիձեն հայտարարել է, որ Ալասանիան ոչ մի դեպքում չպետք է հրաժարական տա, քանի որ նա շատ հաջող նախարար է, ինչի մասին վկայում է նաև այն փաստը, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը երեկ շատ բարձր գնահատական է տվել Վրաստանի պաշտպանական ոլորտում կատարված բարեփոխումներին:

Փանջիկիձեն հավելել է, որ Ալասանիան ներկայումս գտնվում է Գերմանիայում, ուր ժամանել է Ֆրանսիայից: Այն բանից հետո, ինչ երեքշաբթի հայտնի դարձավ Վրաստանի ՊՆ-ի աշխատակիցների ձերբակալման մասին, վրացական ԶԼՄ-ներում սկսվեց շրջանառվել Ալասանիայի հրաժարականի և անգամ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս