Բաժիններ՝

Պեսկովը հերքել է Ղրիմի վերաբերյալ Պուտինի ու Պորոշենկոյի միջև պայմանավորվածության առկայությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի ճանաչում Բոգդան Յարեմենկո անունով դիվանագետի, ով ավելի վաղ ենթադրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի միջև ինչ-ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ղրիմի վերաբերյալ. «Ես պատկերացում չունեմ, թե ով է Բոգդան Յարեմենկոն: Մեզ մոտ այդպիսիններն ավելի քան 3000 են»:

Հոկտեմբերի 30-ի գիշերն ուկրաինացի դիվանագետ Բոգդան Յարեմենկոն Еспресо TV-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմի հարցում Կիևի դիրքորոշումը տպավորություն է ստեղծում, որ Պորոշենկոն արդեն իսկ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել է Պուտինի հետ.

«Թղթի վրա Ուկրաինան ոչ մի տեղ դժգոհություն չի ներկայացրել Ռուսաստանին՝ կապված Ղրիմի հետ: Բացի ՄԱԿ ԳԱ-ի որոշումից, միջազգային բանակցություններում ոչ մի փաստաթղթում ֆիքսված չէ, որ Ուկրաինան արած լինի դա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս