Այո, ես եմ ասել, որ Վեհափառի անունը հնչեցնեն. Առաքել սրբազան

Կիրակի Կեչառիսի վանքում պատարագ է անցկացվել, որին ներկա են եղել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզային իրավական և ուժային կառույցների ղեկավարներ, Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը և այլք:

Պատարագի ընթացքում Տեր Մաշտոց քահանան, ինչպես որ հարկն է, հնչեցրել է Վեհափառ հայրապետի անունը: News.5tv.am-ը կապ է հաստատել Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել սրբազանի հետ՝ հարցնելով՝ ճի՞շտն է, որ ինքն է ասել, որ հնչեցնեն Վեհափառի անունը.

«Այո, ես եմ ասել, որ հնչեցնեն»:

Նրան հարցրինք՝ այսինքն՝ ստացվում է, որ այլևս չի՞ պահանջում Վեհափառ հայրապետի հրաժարականը.

«Ես ինչ գրել՝ գրել եմ»,- ասաց Առաքել սրբազանն ու անջատեց հեռախոսը՝ այդպես էլ հստակ չպարզաբանելով՝ հրաժարվո՞ւմ է հակականոնական ընթացքից, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս