Մակրոնը մեկ նախադասությամբ մեկնաբանել է Զելենսկիի հետ հանդիպումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Х սոցիալական ցանցի իր էջում մեկ նախադասությամբ մեկնաբանել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի Փարիզ այցը։

«Խաղաղության համար աշխատանքը շարունակվում է»,- գրել է Ֆրանսիայի առաջնորդը՝ կցելով Զելենսկիի հետ լուսանկար։

Դեկտեմբերի 1-ին Վլադիմիր Զելենսկին և նրա կինը՝ Ելենան, ժամանել են Ֆրանսիա՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման համար։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, առաջնորդները կքննարկեն ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և երկարատև խաղաղության հասնելու պայմանները։ Բանակցությունները տեղի կունենան Ժնևյան քննարկումների, ամերիկյան խաղաղության ծրագրի և եվրոպացի դաշնակիցների հետ համակարգման համատեքստում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031