ԱԺ-ից դարձյալ մերժեցին Դավիթ Տոնոյանին. պшտերազմի վերաբերյալ փաստաթուղթը զեկույց չէ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Ազգային ժողովից կրկին մերժեցին՝ նրան հնարավորություն չի տրվի ծանոթանալու 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին: «Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նշեց՝ մերժման հիմքը նույնն է՝ ըստ Ազգային ժողովի ընթացակարգերի՝ պատերազմի վերաբերյալ փաստաթուղթը զեկույց չէ:

Պաշտպանության նախկին նախարարը ավելի քան մեկ ամիս առաջ էր դիմել Ազգային ժողով՝ զեկույցին, մասնավորապես իր մասնակցությամբ արձանագրություններին ծանոթանալու համար, բայց մերժել էին՝ պատճառաբանելով, որ այն իրավական կարգավիճակ չունի: Տոնոյանն իր փաստաբաների հետ խորհրդակցությունից հետո այսօր կրկին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ փաստաթղթին չծանոթալու ներկայացված հիմքերը համարում է «անհիմն և անընդունելի»՝ հատկապես հաշվի առնելով նախկինում զբաղեցրած պաշտոնները։

Տոնոյանը դարձյալ դիմել է Ազգային ժողովի նախագահին: Այսօր «Ազատության» հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց. «Պարոն Տոնոյանի հայցած փաստաթղթերը, որոնց նա ուզում է ծանոթանալ, Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 25-րդ հոդվածով չի հանդիսանում ԱԺ զեկույց, որին հղում տալով՝ ինքն ուզում է ծանոթանալ»:

Այդ դեպքում փաստաթղթի անվանումն ի՞նչ է, Դավիթ Առաքելյանն արձագանքեց. «Կդժվարանամ ասել, որորվհետև ինքը պաշտոնապես անուն չունի»:

Տեսանյութեր

Լրահոս