Բաժիններ՝

Տաջիկստանը հայտնել է Աֆղանստանի կողմից հարձակումների հետևանքով 5 զոհի մասին

Աֆղանստանի կողմից իրականացված երկու հարձակումների հետևանքով Տաջիկստանում նախորդ շաբաթ զոհվել է 5 և վիրավորվել՝ ևս 5 մարդ։ Այս մասին հայտնել է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 1-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն աշխատանքային հանդիպում է անցկացրել երկրի իրավապահ մարմինների ղեկավարների հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Տաջիկստանի և Աֆղանստանի միջև պետական ​​սահմանին տիրող իրավիճակը և դրա պաշտպանությունն ուժեղացնելու ուղիները։

Էմոմալի Ռահմոնը խստորեն դատապարտել է Աֆղանստանի քաղաքացիների անօրինական և սադրիչ գործողությունները և հանձնարարել պաշտոնյաներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու և նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031