Իլհամ Ալիևը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Вестник Кавказа լրատվական գործակալության փոախանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Նա վաղը Բաքվում ներկա կգտնվի Ադրբեջանի ՊՆ-ի նախաձեռնած ADEX-2014 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի բացման արարողակարգին:

Բացի այդ, Իսրայելի պաշտպանության նախարարի խորհրդականը հայտնել է, որ Մոշե Յաալոնն արդեն իսկ բավական կարևոր ու արդյունավետ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Յաալոնի ադրբեջանական այցի ծրագրում մտնում են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու կառավարության այլ անդամների հետ հանդիպումները: Յաալոնը հանդիպելու է նաև Ադրբեջանի հրեական համայնքի անդամների հետ:

Ընդգծվում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարն առաջին անգամ է գտնվում Բաքվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930