Բաժիններ՝

Ռուսաստանը չի ներքաշվելու սպառազինությունների նոր մրցավազքի մեջ. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ գլխավորել է Ռազմարդյունաբերական հանձնաժողովը, որը ցայժմ գտնվում էր կառավարության տիրույթում: Նրա կարծիքով՝ կարգավիճակի բարձրացումը հանձնաժողովին հնարավորություն կտա ավելի հստակ համակարգել պետպատվերների կատարման կազմակերպումը:

Պուտինը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նշանակել է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին, իդկ պատասխանատու քարտուղար՝ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովին:

Պուտինն ընդգծել է, որ 2016-2025 թվականների համար նախատեսված սպառազինության պետական ծրագիրը մեծացնելու է ուժային կառույցների ռազմական պոտենցիալը և դառնալու է վերջին 20 տարում տվյալ ոլորտի հինգերորդ խոշոր պետական ծրագիրը:

Պուտինը հիշեցրել է, որ եթե 2001-2010 թվականներին սպառազինման պետական ծրագրի իրագործման համար հատկացվել է 2.5 տրիլիոն ռուբլի, ապա ներկայումս գործող (2011-2020 թվականներ) ծրագրին արդեն իսկ հատկացվել է ավելի քան 20 տրիլիոն ռուբլի:

Պուտինը կոչ է արել հստակ հաշվարկել Ռուսաստանի ռազմական անվտանգության պոտենցիալ սպառնալիքներն ու դրանցից յուրաքանչյուրին տալ համարժեք պատասխան:

Պուտինը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ ԱՄՆ-ը միակողմանի դուրս է եկել Հակահրթիռային պաշտպանության մասին պայմանագրից, և որ ներկայումս ողջ թափով ընթանում է ամերիկյան ՀՀՊ-ի համակարգերի ստեղծումը, ընդ որում՝ Ռուսաստանի սահմանների մոտ՝ Եվրոպայում ու Ալյասկայում:

Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը քանիցս զգուշացրել է, որ հարկադրված է ձեռնարկել պատասխան համարժեք միջոցներ՝ ապահովելու համար իր անվտանգությունը: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չի ներքաշվելու սպառազինությունների նոր մրցավազքի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս