Բաժիններ՝

Պուտինը Դուշանբեում երկկողմ հանդիպում կունենա Նազարբաևի հետ

Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում կայանալիք ՇՀԿ-ի գագաթաժողովի շրջանակներում ունենալու են առանձին երկկողմ հանդիպում:

Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: ՇՀԿ-ի գագաթաժողովը Դուշանբերում անցկացվելու է սեպտեմբերի 11-12-ին: Վլադիմիր Պուտինն առաջին օրը կբանակցի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, իսկ երկրորդ օրը՝ Նազարբաևի հետ:

Ուշակովն ընդգծել է, որ դա կլինի այս տարի Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների արդեն վեցերորդ հանդիպումը: Նա հավելել է, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվելու են եվրասիական ինտեգրմանն առնչվող թեմաներ, այդ թվում նաև ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի համատեքստում ընկած հարցեր.

«Ակնկալվում է Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի ու մի շարք այլ երկրների սահմանած պատժամիջոցների համատեքստում փոխգործակցության գործնական հարցեր և Ռուսաստանի պատասխան միջոցներն այդ պատժամիջոցներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս