Օգոստոսի 15-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով արտադրված կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակների փաստի քրեական գործի նյութի նախապատրաստման շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ունեցել է մասնագիտական մասնակցություն՝ արտադրական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի և պահման պայմանների հետ կապված:
«Ժողովուրդն անցել է ամեն ինչով: Ամեն ինչ տեսել է: Եթե կռվելու վերաբերյալ տարիներ առաջ մարդկանց մոտ կասկած կար, հիմա չկա: Հիմա գիտեն, որ պիտի պաշտպանեն այն ամենը, ինչ ունեն: Ժողովուրդն իհարկե մեղք է: Երկրորդ պատերազմ տեսնելը լավ բան չէ»:
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում կատարված ապօրինությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է:
Անհատ ձեռներեց Էդ.Մխիթարյանի կողմից Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ:
Փախուստը պատժից խուսափելու միջոց չէ: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Օգոստոսի 19-ին ժամը 10:00-ից մինչև 22:00 կդադարեցվի Տիգրան Մեծի փող. 18-ից բարձր համարների եւ նրբանցքների, Խորենացու փող. 28-187, Նար-Դոսի փող. 1-30, Զավարյան փող. 1-64, Քրիստափորի փող. 1-10, Գլինկայի փող. 1-23 համարների, Երկաթգծի, Բուռնազյան, Լիսինյան, Միչուրին, Աճեմյան, Ծատուրյան, Ծխախոտագործների փողոցների ջրամատակարարումը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Օգոստոսի 16-ին, ժամը 05.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախ 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Հանրապետության տարածքում օգոստոսի 16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս օրերին արևադարձային հոսանքների հետ Հանրապետություն կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ:
Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին միավորող, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող շուրջ 130 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական գերատեսչության և հասարակական կազմակերպությունների համագործակցության ընդլայնմանն ու համատեղ անելիքներին վերաբերող բազմաբնույթ հարցեր:
Միջազգային մրցույթին մասնակցած հայ տանկիստները հայրենիք կվերադառնան վաղը` օգոստոսի 17-ին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսի 17-ին, ժամը 16.30-ին տեղի կունենա դիմավորման հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն բարձրաստիճան զինվորականներ, երիտասարդական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տանկիստների հարազատները:
Օգոստոսի 15-ին, ժամը 11.45-ին, Երևանի Գոգոլի փողոցի մի բնակչից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց նկուղում, մաքրություն կատարելիս, հայտնաբերել է զենքի դետալներ և պայթուցիչներ:
Շառլ Ազնավուրի առաջարկը Եվրոպայում բնորոշվել է իբրև մի մարդու հայտարարություն, որը տեղահանված ընտանիք է ունեցել և շատ լավ է պատկերացնում վտարանդի ժողովուրդներին կացարանով և ապրուստի միջոցով ապահովելու անհրաժեշտությունը:
Անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 11 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1992 թ. ծնված Գոհար Պ.-ին
Օգոստոսի 16-ին, ժամը 14:35-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ այսօր ժամը 12.59-ին Քոբուլեթի քաղաքի Ռուսթավելի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են մոտոցիկլետ և «Հունդայի» մակնիշի 77 VV 447 մակնիշի ավտոմեքենաները:
Շատերի համար ձմերուկ գնելը նման է լոտոյի խաղարկությանը՝ կամ շահում ես, կամ պարտվում: Տեսանյութում ձմերուկ վաճառող կինը պատմում է՝ ինչպես է պետք ընտրել ամենաքաղցր ձմերուկները:
Տեսագրող սարքերից չես փախչի. հերթական խայտառակությունը, որ ջրի երես հանեցին ոստիկանները: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
«Ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ Ռուսաստանի հարակից տարածաշրջաններում ձգձգում է Եվրասիական միության ստեղծման հնարավուրությունը: Ուկրաինայում ձգձգվող ճգնաժամի պատճառներից մեկը՝ այնպիսի իրավիճակ ստեղծելն է, որի պարագայում Եվրասիական միության ստեղծելու գործընթացը կկասեցվի: Եթե հնարավոր է ստեղծել երկրորդ նման լարված կետ և հատկապես այն պետության համար, որը թեկնածու է Եվրասիական միության անդամակցության, ապա, իմ կարծիքով, միության հակառակորդները կարող են փորձել այստեղ իրավիճակը ձգձգել՝ լավ հասկանալով, որ կոնֆլիկտայնությունը կարող է բերել այդ գործընթացի կասեցմանը, կամ առնվազն հետաձգմանը»:
Մինչև դատական նիստը մենք սպասում էինք որոշակի փոփոխությունների, քանզի փաստերն ակնհայտ էին և կարծում էինք, որ դատարանը փոփոխություններ կանի խափանման միջոցի հետ կապված, սակայն, ինչպես տեսանք, դա տեղի չունեցավ: Հիմա պայքարի նոր էտապ, նոր փուլ է ենթադրում, և սա արդեն պայքարի, կարելի է ասել, նոր սկիզբ է: Իհարկե արդեն հստակեցրած ծրագրեր ունենք, սակայն այդ ամենը պետք է ամբողջացնել»:
Օգոստոսի 16-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էին «Դրոշակակիր օջախներ» ծրագիրը, որի նպատակն է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել ժամկետային զինվորական ծառայություն անցնող երիտասարդների ընտանիքներին: Ծրագրի մեկնարկը տրվեց Ավան վարչական շրջանից, որտեղ 60 նոր զորակոչիկների ընտանիքների բնակարանների պատուհաններից կծածանվեն ՀՀ պետական դրոշները` մատնանշելով ժամկետային զինծառայողների ընտանիքները:
«Վերջերս Ադրբեջանի կողմից արգելվեց Վրաստանից Ադրբեջան մինչև 2005թ արտադրության ավտոմեքենաների մուտքը, այսինքն՝ արտահանողները իրավունք չունեն ներմուծել Ադրբեջան, և որ ավելի վատ է՝ այցելուն՝ 2005թ. ավելի հին մեքենայով իրավունք չունի մուտք գործել Ադրբեջանի տարածք: Այս խնդիրը ցավալի ընդունվեց վրացական կողմից: Վրաստանի նկատմամբ օրենքի այդ կետը ուժի մեջ կմտնի հենց այսօրվանից, թեև արդեն մոտ երկու շաբաթ է՝ գործում է, այսինքն՝ այսօրվանից կարգելվի Վրաստանի քաղաքցիների՝ մինչև 2005թ. արտադրության մեքենաների մուտքը Ադրբեջան»:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի պատրաստվում աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել եւ մեկնել Ռուսաստանի Դաշնությունում:
Վրաերթի է ենթարկվել Կանադայի 2 քաղաքացի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Անհեթեթություն են այդ խոսակցությունները և նետվել են տեղեկատվական դաշտ Ադրբեջանի տեղեկատվական քարոզչական շահերը սպասարկող ռուսական մի գործակալության կողմից, որն այդ գործն անում է արդեն տարիներ շարունակ»,- ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով այն տեղեկության մասին, թե իբր Հայաստանի հետ փորձում են 5 միլիոն դոլարի դիմաց հողերը հանձնելու բանակցություններ են սկսեն:
Ժամը 03:00-ի սահմաններում դիմակավորված անձը՝ զինված գազային ատրճանակով, մտել է Սուրբ Աբգար Թագավորի փողոցի 41 տան բաց դարպասից ներս, ծեծի ենթարկել 60-ամյա Ռուբիկ Մինասյանին և նրան պատկանող ավտոտնակում ատրճանակի սպառնալիքի տակ պահանջել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր:
Այն սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Սիրիայի, Իրաքի ու Լիբանանի, այլև` այն բոլոր երկրների համար, որոնցում կան արմատական իսլամի հետևորդներ ու «Ալ-Քաիդայի» կողմնակիցներ:
Թիրախ էին դարձել առանձնատները: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Բավական կարճ ժամանակով, բայց իրական ռազմական գործողություններ են տեղի ունեցել, որոնք, ըստ էության, քաղաքական իրավիճակ են փոխել տարածաշրջանում: Անկախ ռազմական հաջողություններից, կամ դրա պատճառաբանություններից, կան մի շարք խնդիրներ, որոնք, իմ կարծիքով, այս պահին պետք է անպայման ֆիքսել: Նման տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց: