
«Մարդու իրավունքների պաշտպանի լռությունը տարօրինակ է». «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբը կդիմի Կարեն Անդրեասյանին. ԳԱԼԱ

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբը պայքարը շարունակելու է՝ պատրաստվում են հստակեցնել հետագա քայլերն ու անելիքները, քանզի այժմ պայքարն առավել լուրջ ու նոր էտապ է մտնելու: Այս մասին ԳԱԼԱ-ն տեղեկացել է «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի անդամ, «Собеседник Армении» թերթի լրագրող Արմինե Սիմոնյանից: Նշենք, որ Մոսկվայի քաղաքային դատարանը երեկվա դատական նիստում, մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝գործարարին ազատ արձակելու վերաբերյալ: Ներկայացված միջնորդություններով առաջարկվել է գործարարին ազատ արձակել գրավի դիմաց կամ ՀՀ-ից չհեռանալու մասին ստորագրությամբ, կամ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելով: Դատարանը սակայն պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները մերժել է: Լևոն Հայրապետյանն ազատ չի արձակվել: «Մինչև դատական նիստը մենք սպասում էինք որոշակի փոփոխությունների, քանզի փաստերն ակնհայտ էին և կարծում էինք, որ դատարանը փոփոխություններ կանի խափանման միջոցի հետ կապված, սակայն, ինչպես տեսանք, դա տեղի չունեցավ: Հիմա պայքարի նոր էտապ, նոր փուլ է ենթադրում, և սա արդեն պայքարի, կարելի է ասել, նոր սկիզբ է: Իհարկե արդեն հստակեցրած ծրագրեր ունենք, սակայն այդ ամենը պետք է ամբողջացնել:
Շտաբի անդամներից Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը, երեկ է Հայաստան ժամանել, և մենք արդեն հանդիպում ունեցել ենք, զրուցել ենք այս մասին: Նախաձեռնում ենք հանդիպել շտաբի անդամներով, որպեսզի հասկանանք, թե ինչ կատարվեց, չնայած ամեն ինչ ակնհայտ էր, և կատարվածն իսկապես ցավալի է»,- ասել է Արմինե Սիմոնյանը՝ հավելելով, որ այս գործում հենց սկզբից էլ միտումը կար, որը երեկվա դատական նիստի արդյունքից էլ երևաց: Տնտեսական, քաղաքական շահերի միտումն է պատճառը, որ գործն այս ընթացքը ստացավ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: