
Բյուրեղավանի գիշերօթիկի գործի քննությունը դեռ չի ավարտվել. «Փաստինֆո»

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում կատարված ապօրինությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: Ի պատասխան գործի ընթացքի մասին «Փաստինֆո»-ի հարցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք՝ ապրիլ ամսին ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելը: Գործի շրջանակներում որևէ մեկին առ այսօր մեղադրանք չի առաջադրվել, գիշերօթիկի՝ արդեն նախկին տնօրենի նկատմամբ որևէ սանկցիա չի կիրառվել:
Դպրոցում տեղի ունեցող ապօրինություններն ու երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքն ամիսներ առաջ քննարկման առարկա էին դարձել մամուլում ու հասարակական շրջանակներում:
Աղմկահարույց այս պատմությունն ավարտվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի անակնկալ այցով ու տնօրեն Գայանե Մարգարյանի աշխատանքից ազատմամբ: Բայց կատարվածի համար, փաստորեն, որևէ մեկն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել:
Մանրամասներն` այստեղ