Բաժիններ՝

Ըստ քաղաքացու՝ ոստիկաններն ստիպել են խոստովանել իր կողմից չկատարված մի շարք գողություններ

Քաղաքացի Արամ Բ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները 2014թ. հուլիսի 23-ին իր նկատմամբ գործադրել են բռնություն` հարվածելով մարմնի տարբեր մասերի և ստիպել խոստովանել իր կողմից չկատարված մի շարք գողություններ: Բռնության հետևանքով Արամ Բ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ և տվել իրականությանը չհամապատասխանող բացատրություն:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031