Բաժիններ՝

ՕԵԿ-ը ցանկանում է հանել պարտադիր աուդիտի պահանջը՝ կուսակցությունների համար

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնահազարապատիկը, ինչպես նաեւ այն կուսակցությունները, որոնք օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում, պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո։

ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը օրենսդրական առաջարկ են ներկայացրել հանել պարտադիր աուդիտի պահանջը, «քանի որ այն իրական խոչընդոտներ է ստեղծում կուսակցությունների գործունեության համար՝ անհարկի և անուղղակի կերպով սահմանափակելով յուրաքանչյուր քաղաքացու՝ այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը»։

Նախաձեռնության հեղինակները նշում են, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն բարձր է աուդիտի ծառայությունների արժեքը (շուրջ 800 հազար դրամ և ավելի), այլև ոչ բոլոր կուսակցություններն ունեն համապատասխան ֆինանսական միջոցներ օրենքով սահմանված դեպքերում աուդիտի անցկացումն ապահովելու համար. «Արդյունքում՝ համապատասխան ֆինանսական միջոցներ չունեցող կուսակցությունները ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, իսկ պետական բյուջեից ֆինանսավորում ստացող կուսակցություններն այդ միջոցների զգալի մասն ուղղում են աուդիտի անցկացմանը»:

Նշենք, որ կառավարության եզրակացությունը բացասական է՝ աուդիտի պահանջը կուսակցությունների համար կմնա։ Բացասական եզրակացությունը կհաստատվի ՀՀ կառավարության՝ հինգշաբթի օրվա նիստում։

Կարդացեք նաև

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031