Արշակ Սադոյան. «Էս երկրում ոչ մի բան չի էժանանո՞ւմ»
«Մեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողոնը, որ պիտի ծառայի պետությանը, բնակիչների շահերին, իրականում լրիվ հակառակ գորընթացն է տանում: Այս հանձնաժողովն իր նաղաձեռնությամբ սակագներ է թանկացնում, բայց որ խաբելով է դա անում՝ արդեն անընդունելի է»,-լրագորղների հետ այսօր հանդիպան ժամանակ ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով թանկացնելու մասին, որը կսկսի գործել օգոստոսի 1-ից, և նախկին 38 դրամի փոխարեն՝ հասարակությունը կվճարի 42 դրամ՝ 1 կվտ-ի դիմաց:
Ասուլիսի երկու բանախոսներն էլ ՝ Արշակ Սադոյանը և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը դեմ արտահայտվեցին էլեկտրաէներգիայի թանկացումներին: «Ամեն երկու տարին մեկ համակարգչային տեխնիկայի ոլորտում գները երկու անգամ պրակտիկորեն էժանանում են, ուրեմն էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում բավական մեծ պրոգրես կա, ավտոմատացման ահավոր աստիճան, կորուստների կրճատում և արդյունքում՝ պետք է որ էլեկտրաէներգիայի գինը գոնե դանդաղ, բայց նվազեր, իսկ մեզ մոտ պարբերաբար աճում է: Ծախսերը արվում են, հարց են տալիս՝ ճեղքվածքը ժամանակավո՞ր է. եթե ժամանակավոր ճեղքվածքի դեպքում անցնում է մի տարի, երկու տարի, ճեղքվածքը փակվում է, ուրեմն գինը պետք է նորից էժանանա: Գոնե գրեք ժամանակավոր է, էտ ո՞նց է, որ մենակ թանկանում է, էս երկրում ոչ մի բան չի էժանանում»,-նշեց Ա.Սադոյանը:
Արմեն Պողոսյանի կարծիքով՝ էներգետիկան ամենակարևորն է մեր պետության համար, և որ ամբողջ տնտեսությունը հիմնվում է էներգետիկայի վրա: «Ո՞վ կարող է հաց թխել, կամ մածուն սարքել առանց էներգիա ծախսելու. դա հիմքն է ամեն ինչի՝ տրանսպորտից սկսած: Հասարակության մեջ պիտի լինի բանավեճ: Մենք երկուսս նույն թևն ենք ներկայացնում, իսկ ո՞ւր են այդ պետական կառույցները, ո՞ւր է Տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության ամբիոնը: Սա նորմալ չէ. պակա՞ս տնեսագետներ ունենք կամ էներգետիկներ: Ստացվում է խուլի խոսակցություն համրի հետ: Մենք ասում ենք, մենք լսում ենք: Թող գան բանավիճեն,- ասաց Ա. Պողոսյանը՝ հավելելով,- Երիտասարդները ցույց են արել, շատ լավ են արել, բայց՝ իրանք իրանցով, եթե իրանք մեզ չեն հրավիրել, ստացվեց աբսուրդ, եթե այնտեղ 20 կամ 50 հոգի են, պիտի լիներ 8000 հոգի»: