Կառավարությունը նույնպես դե՞մ է «պարտադիրին». «ՀԺ»
«Ըստ «ՀՀ ինտերակտիվ բյուջե» պորտալում հրապարակված տեղեկատվության, այս պահի դրությամբ «պարտադիր կուտակային» համակարգին ՀՀ կառավարությունը ուղղել է 122 միլիարդ դրամ: Հունիսի մեկի դրությամբ դա պետք է կազմեր 8.5 մլրդ դրամ»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Կենսաթոշակային նոր համակարգով աշխատողների աշխատավարձից պետք է պահվի 5 տոկոս, ևս 5 տոկոս յուրաքանչյուր աշխատողի հաշվին պետք է վճարի կառավարությունը: Ընդ որում, այդ վճարումները կառավարությունը պետք է կատարեր անկախ իրականացվող օրենսդրական փոփոխություններից: Ստացվում է, որ կառավարությունը նույնպես դեմ է «պարտադիրին»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։