Կիևի հայ համայնքը նոր ղեկավար կընտրի. «Ժողովուրդ»
«Հունիսի 19-ին Կիեւի՝ մոտ 70 հազարանոց հայ համայնքը պատրաստվում է նոր ղեկավարի ընտրություններին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
« Երեկվա դրությամբ առաջադրվել էր երկու թեկնածու՝ Սամվել Խաչատուրովը եւ Նորիկ Գեւորգյանը։
Սակայն Ս. Խաչատուրովին հայ համայնքի քվեարկության հանձնաժողովը հեռացրել է ՝ թեկնածուների շարքից։
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց պարզել, թե ինչն է եղել նման որոշման պատճառը, եւ ինչպես հայտնեցին հայ համայնքի ներկայացուցիչները. «Խաչատուրովը հայերեն չգիտի, նա զտարյուն հայ չէ, դրա համար էլ մենք նրան չցանկացանք տեսնել հայ համայնքի ղեկավարի պաշտոնում»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։