«Պարտադիր, բայց ոչ պարտադրված» հանճարեղ գաղափարն այլևս գաղտնազերծված է. «Հրապարակ»
«Հովիկ Աբրահամյանի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» հանճարեղ գաղափարն այլևս գաղտնազերծված է»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Բայց այն ոչ թե լուծում է առաջարկում, այլ հասարակությանը փորձում է «խուճուճ» ձևակերպումների միջոցով բառի բուն իմաստով հայտնի կենդանու տեղը դնել:
Նոր առաջարկների արդյունքում հասարակությունն ստիպված է վճարել՝ միայն ոչ թե պարտադիր կուտակային, այլ պարտադիր «նպատակային» սկզբունքով: Այսինքն, ոչ թե պարտադիրն են փոխարինում, այլ կուտակայինը:
Ի՞նչ է առաջարկում կառավարությունը. նախկին կուտակային վճարի փոխարեն սահմանել նպատակային սոցիալական վճար: Դրա համար սահմանվել է առավելագույն շեմ՝ 500 հազար դրամ, իսկ պետության մասնակցությունը կլինի առավելագույնը 25 հազար դրամ:
Նվազագույն աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարը կատարելու է գործատուն: Սոցիալական փաթեթներում ընդգրկված աշխատողները կարող են իրենց սոցիալական փաթեթի գումարները, բացի առողջապահության փաթեթից, որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում