Որ՞ դեպքերում կարելի է բացատրություններ չտալ եւ չարդարանալ. հոգեբանի խորհուրդները
Մեր շատ որոշումներ կարող են հարցեր առաջացնել շրջապատի մոտ: Ընտանիքի անդամները, ընկերները եւ, անգամ, անծանոթները մշտապես գիտեն, թե մենք ինչպես պետք է մեզ պահենք կամ վարվենք: Հայտնի հոգեբան եւ բլոգեր Դեյվիդ Ուիլյամսն առանձնացրել է այն դեպքերը, երբ անձը բացարձակապես պարտավոր չէ որեւէ բացատրություն տալ.
Պարտավոր չեք բացատրություն տալ ձեր ընտանեկան դրության մասին
Եթե ապրում եք քաղաքացիական ամուսնությամբ կամ վարձակալությամբ կամ ծնողների հետ` չնայած տարիքին, պարտավոր չեք որեւէ մեկին բացատրել, ինչու եք այդպես վարվում, ոչ թե այլ կերպ: Դա ոչ ոքի չի վերաբերում:
Պրատավոր չեք պարզաբանել ձեր կյանքի գերակայությունները
Դուք ինքներդ եք որոշում ձեր գերակայությունները եւ պարտադիր չէ, որ դրանք համընկնեն ձեր մերձավորների գերակայությունների հետ:
Պարտավոր չեք ներողութուն խնդրել, եթե կատարվածի համար չեք զղջում
Եթե գտնում եք, որ ճիշտ եք վարվել եւ չեք ափսոսում կատարվածի համար, ներողություն խնդրելու անհրաժեշտություն չկա:
Պարտավոր չեք արդարանալ մենության մեջ անցկացված ժամանակի համար
Շատերը վախենում են մերժել տարբեր միջոցառումների մասնակցության հրավերները` վախենալով անտակտ կամ «հակասոցիալական» համարվելուց: Իրականում ժամանակ առ ժամանակ հարկավոր է «թայմ աութ» վերցնել եւ դրա համար պետք չէ որեւէ մեկի առջեւ արդարանալ:
Պարտավոր չեք համաձայնել ոչ մեկի անձնական կարծիքի հետ
Եթե չեք կիսում որեւէ մեկի հայացքները, կարիք չկա համաձայնություն հայտնել, դա անարդար է ձեր եւ դիմացինի նկատմամբ: Ավելի լավ է շատ հանգիստ առարկել, եթե անհրաժեշտություն կա:
Պարտավոր չեք «այո» ասել
Դուք լիակատար իրավունք ունեք ասել «ոչ», եթե չհամաձայնելու համար պատճառներ ունեք: Պետք է հիշել, որ հաջողության հասնում են անձինք, ովքեր կարողանում են մերժել այն, ինչ իրենց գերակայությունների մեջ չի մտնում: Եղեք երախտապարտ, գնահատեք բարյացակամությունը, բայց կարողացեք նաեւ մերժել:
Պարտավոր չեք արդարանալ ձեր արտաքին տեսքի համար
Ձեր արտաքին տեսքը, անկախ նարնից` համակարելի եք, թե ոչ, բացառապես ձեր գործն է:
Պարտավոր չեք բացատրել սննդի հարցում ձեր նախապատվությունները
Եթե որեւէ մեկը հետաքրքրվում է սննդի հարցում ձեր նախընտրությունների պատճառներով, ապա հանգիստ կարող եք չպատասխանել` պարզապես ասելով, որ այդպես սնվելը ձեզ ավելի հարմար է:
Պարտավոր չեք որեւէ մեկին հաշիվ տալ ձեր սեռական կյանքի մասին
Դա նույնպես բացառապես ձեր գործն է:
Պարտավոր չեք բացատրություն տալ ձեր կարիերայի կամ անձնական ընտրության համար
Երբեմն հանգամանքներն ստիպում են ընտրություն կատարել աշխատանքի կամ անձնական կյանքի միջեւ: Դա դժվար եւ անձնական հանգամանքներով պայմանավորված ընտրություն է, եւ պարտավոր չեք արդարանալ որեւէ մեկի առջեւ:
Պարտավոր չեք բացատարություն տալ քաղաքական կամ կրոնական պատկանելության պատճառների մասին
Դա ձեր անձնական ընտրությունն է: Եթե որեւէ մեկը ձեզ չի ընկալում այնպես, ինչպիսին կաք, ապա դա նրա խնդիրն է:
Պարտավոր չեք բացատրություն տալ, թե ինչու եք միայնակ
Ամուսնացած եք, թե ոչ, դա վերաբերում է բացառապես միայն ձեզ: Միայնությունը շեղում չէ: Դուք ազատ եք ընտրել` ինչպիս եք ցանկանում ապրել:
Պարատավոր չեք հանդիպել որեւէ մեկի հետ միայն նրա համար, որ ձեզ խնդրել են
Եթե դուք զգում եք, որ այդ հանդիպումը ձեզ հարկավոր չէ, ապա հանգիստ կարող եք մերժել: