Վրաստանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ
Грузия Online-ի փոխանցմամբ` այսօր Վրաստանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ (ՏԻՄ): Ընտրողներն ուղիղ քվեարկությամբ կընտրեն 12 քաղաքապետի, 59 տեղական վարչակազմի ղեկավարի (գամգեբելի) ու քաղաքային խորհրդի (սաքրեբուլո) 2088 անդամի: Նրանք ընտրվելու են 4 տարով:
Այսօրվա ՏԻՄ ընտրությունները նախորդ բոլոր ընտրություններից առանձնանում են նրանով, որ այս անգամ «խաղարկվում» են ավելի շատ մանդատներ: Ընտրողներն ուղիղ քվեարկությամբ ընտրելու են 12 քաղաքապետի, ինչը վերաբերում է նաև Թբիլիսիին, Ռուսթավիին, Թելավիին, Մցխեթին, Փոթիին ու Բաթումին: Դրա համար թեկնածուներից պահանջվում է, որ թեկնածուները հավաքեն քվեների ավելի քան 50 տոկոսը: