Բաժիններ՝

Առաջիկա օրերին պլանավորված չէ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահների հանդիպում. Սպիտակ տուն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` առաջիկա օրերին պլանավորված չէ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների հանդիպում, թեև բացառված չէ նրանց շփումը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի` արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բեն Ռհոդսը:

Նա ընդգծել է, որ իրենք չեն ակնկալում, որ տեղի կունենա Բարաք Օբամա – Վլադիմիր Պուտին պաշտոնական հանդիպում: Դրա հետ մեկտեղ Ռհոդսը բնական է համարել, որ նախագահները հնարավորություն կունենան միմյանց հետ շփվելու Ֆրանսիայում առաջնորդների ընդհանուր ճաշի ժամանակ:

Ռհոդսը հավելել է, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ը նկատում է այդ երկրում լարվածության նվազման բարենպաստ հնարավորություն: Հունիսի 6-ին Ֆրանսիայում նշելու են Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանման (Երկրորդ ճակատի բացման) 70-ամյակը (1944 թվական):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031