
Եվրասիական տնտեսական միությունը կդառնա 21-րդ դարի հզոր խաղացող. Սլուցկի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունը կդառնա 21-րդ դարի տնտեսական ու քաղաքական համաշխարհային ճարտարապետության հզոր խաղացող:
Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որի խոսքերով՝ ոչ հեռավոր ապագայում միությունը կունենա նաև իր խորհրդարանական բաղադրիչը:
Սլուցկին մայիսի 29-ը որակել է որպես «պատմական օր»՝ խոստանալով, որ Պետդուման պայմանագիրը կվավերացնի հնարավորինս արագ, ձգձգումներ չեն լինի: Սլուցկին չի բացառել, որ երեք երկրների խորհրդարաններում պայմանագրի վավերացումը կարող է իրականացվել միաժամանակ: