
Վլադիմիր Գասպարյանի հնարավոր պաշտոնանկությանը կարող է նպաստել Սերժ Սարգսյանին ներկայացված պատկառելի փաթեթը. «Հրապարակ»

«Վերջին օրերին ակտիվացել են ոստիկանապետ Վովա Գասպարյանի պաշտոնանկության մասին լուրերը, որից ամենաշատը ոգեւորվել է Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Մեր տեղեկություններով, Գիզիրյանին այդ պաշտոնում նշանակելու գործին լծվել է Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության պետ Սասուն Աբաղյանը, որը Գիզիրյանի մտերիմ ընկերն է:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս ճանապարհներ է փնտրում Գիզիրյանի նշանակման համար բարեխոսելու նպատակով: Հավանական թեկնածուների շարքում են նաեւ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Ինչ վերաբերում է Գասպարյանի պաշտոնանկությանը, ապա, մեզ հասած լուրերով, այս հարցում էական դերակատարում է ունեցել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ով մի պատկառելի փաթեթ է դրել Սերժ Սարգսյանի սեղանին՝ այն մասին, թե ինչ է կատարվում ՀՀ ոստիկանությունում: Հենց այդ փաթեթի շրջանակներում էլ Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը հրավիրվել էր ԱԱԾ»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։