Բաժիններ՝

Ռուսաստանը չի պատրաստվում Ուկրաինային վերադարձնել Ղրիմը. Պեսկով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում Ուկրաինային վերադարձնել Ղրիմը. «Ղրիմը Ռուսաստանի Դաշնության շրջան է, ինչի համար էլ խոսքը չի գնում այն Ուկրաինայի կազմ մտցնելու մասին»:

Պեսկովի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարգում է նախագահական ընտրություններում Ուկրաինայի ժողովրդի կատարած ընտրությունը: Պեսկովը հիշեցրել է, որ ավելի վաղ Պուտինը հստակ ներկայացրել է տվյալ հարցում իր դիրքորոշումը, ինչն էլ չի ենթարկվել փոփոխությունների:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատար Պյոտր Պորոշենկոն սրանից առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի ահետ բանակցություններում կոշտ դիրքորոշում է որդեգրելու Ուկրաինայի եվրաինտեգրման ու Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու հարցերում: Պորոշենկոն ընդգծել էր, որ Ղրիմը եղել, կա և լինելու է ուկրաինական տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս