Բաժիններ՝

Մահացել է աշխարհի ամենագեր մեքսիկացին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ 48 տարեկանում մահացել է մեքսիկացի Մանուել Ուրիբեն, ով 2007 թվականին ճանաչվել էր աշխարհի ամենագեր մարդ: Ուրիբեն մահացել է Մոնթերեյ քաղաքի հիվանդանոցում, ուր նրան հասցրել էին ամբարձիչ կռունկով՝ կապված սրտի առիթմիայի հետ:

Բժիշկները դեռ չեն պարզել մահվան պատճառը, սակայն հայտնի էր, որ նա ունեցել է սրտի ու երիկամների հետ կապված խնդիրներ: 2001 թվականից, երբ Ուրիբեի քաշը հասավ 597 կիլոգրամի, նա այլևս ի վիճակի չէր լքել անկողինը: 2007 թվականին նրա քաշը կազմել է 560 կիլոգրամ:

Դիետայի ու բժիշկների օգնության շնորհիվ մեքսիկացին 2008 թվականին կարողացավ նիհարել մինչև 360 կիլոգրամ: Մահվան ժամանակ նա կշռել է 394 կիլոգրամ: Ներկա դրությամբ մոլորակի ամենագեր մարդ է համարվում Սաուդյան Արաբիայի բնակիչ Խալիդ բին Մոհսեն Շաարին, ով կշռում է 610 կիլոգրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս