Բաժիններ՝

«Գուցե 2008 թվականից հետո նրանց ասվել է, որ ուժ չգործադրեն». փորձագետ

«Երբեք հստակ չեն պատկերացնում, թե իրենից ինչ է ներկայացնում ուժի գործադումը: Երբ է ուժի գործադրումն օրինաչափ, երբ՝ ոչ»,- Մայիսի 23-ին Ծաղկաձորում տեղի ունեցած սեմիանրի ժամանակ ասաց ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը:

Նա նշեց, որ Հայաստանում հասարակարգի ապահովումը երկար տարիների պատմություն ունի. «Եթե պատմական անդրադարձ կատարենք մինչև 2008 թվականը, ուժի գործադրումն իշխանությունների կողմից ունի իր պատմությունը: Սակայն,  2008 թվականի մարտի 1-ի իրադրությունն իսկապես շատ լուրջ էր, որից հետո հասարակական կարգի ապահովման ոլորտը շատ լուրջ ուշադրության կենտրոնում հայտնվեց»:

Փորձագետն ասաց, որ Միջազգայնորեն ընդունված ստանդարտ է, որ լինում են իրավիճակներ, երբ ոստիկանությունը պետք է ուժ գործադրի. «Հույսը, իհարկե, այն է, որ նման անհրաժեշտությունը հաճախակի չի առաջանում, բայց ոստիկանության գործունեությունը արդյունավետորեն իրականացնելու դեպքում, դրա անհրաժեշտությունն առաջանում է: Բայց մարդու իրավունքների առումով հարցեր են առաջանում, թե արդյո՞ք դա իրավաչափ է: Դա պետք է լինի իրավաչափ և համաչափ: Եւ այն պետք է անհրաժեշտ լինի: Եթե տեսնում եք, որ ոստիկանության աշխատակիցը փորձում է վերահսկել, կամ կարգուկանոնի հրավիրել անձին, մի մտածեք, որ դա անիրավաչափ է: Եւ երբեմն ոստիկանությունը բավականաչափ արագ չի գործում և բավականաչափ ուժ  չի գործադրում, ու դրա պատճառով իրավիճակը թեժանում է:  Իսկ երբ  իրավիճակը լարվում է, և ոստիկանությունը պետք է ինչ-որ միջոցներ ձեռնարկի, որպես կանոն, արդեն ուժային գործողությունների մակարդակն ավելի բարձր է, քան կարող էր լիներ, եթե սկզբնական փուլերում գործադրեին»:

Նա նշեց, որ նկատել է, որ այս վերջին տարիներին Հայաստանում ոստիկանները դժկամորեն են ուժ գործադրել. «Չեմ ասում ընդհանրապես չեն գործադրում, բայց կարծես խուսափում են: Չգիտեմ, միգուցե նրանք չեն վստահում, որ իրենց համակարգը իրենց կպաշտպանի, կամ գուցե 2008 թվականից հետո նրանց ասվել է, որ ուժ չգործադրեն: Բայց բազմաթիվ միջոցառումներին, որտեղ ոստիկանական ծառայություն է իրականացվել, երբ ոստիկանությունն ուժ չի գործադրել Հայաստանում, Անգլիայում հաստատ կգործադրվեր»:

Անի Քեշիշյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս