Ռուսաստանում օտարերկրացիները կպարտավորվեն պետական տուրք վճարել ժամանակավոր կեցության թույլտվության կրկնօրինակի տրամադրման համար
Պետդուման այս շաբաթ կքննարկի լրացուցիչ պետական տուրքերի ներդրման մասին օրինագծերը, այս մասին հայտնել էր ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Կքննարկվեն հետևյալ նախաձեռնությունները.
Աշխատանքի թույլտվության կամ արտոնագրի (պատենտի) տրամադրման, վերաձևակերպման կամ ժամկետի երկարաձգման արժեքի բարձրացում մինչև 4 200 ռուբլի:
Արտոնագրի կամ աշխատանքի թույլտվության կրկնօրինակի արժեքը կկազմի 2 100 ռուբլի:
Պետական տուրքերի սահմանում կամ ավելացում՝ ըստ կեցության վայրի հաշվառման կանգնելու, ըստ բնակության վայրի գրանցման և այլնի համար։
Վոլոդինը արդեն Պետդումայի կոմիտե է ուղարկել նաև օրինագիծ, որով օտարերկրացիները պարտավորվում են պետական տուրք վճարել Ռուսաստանում ժամանակավոր կեցության թույլտվության կրկնօրինակի տրամադրման համար, հայտնել են Դումայի մամուլի ծառայությունից։



