Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել:

Այս մասին X-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ վարչապետ Քիր Սթարմերի հետ այսօր ստորագրված համատեղ հռչակագրով մենք նոր և խոստումնալից էջ ենք բացում մեր հարաբերություններում, որոնք կառուցված են ընդհանուր արժեքների և ամրապնդված համագործակցության վրա»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Հայաստանում է՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031