
Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքի պաշարների 92 տոկոսը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քիմիական զենքի մոտ 8 տոկոսը դեռ շարունակում է գտնվել Սիրիայի տարածքում: Այս մասին այսօր հայտարարել է Քիմիական զենքն արգելող կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեթ Ուզյումջյուն.
«Քիմիական զենքի մոտ 92 տոկոսն արդեն իսկ բեռնվել է երկու նավի վրա, որոնց հատկացրել են Դանիան ու Նորվեգիան: Քիմիական զենքի 8 տոկոսը գտնվում է անվտանգության բարդ պայմաններով տարածքներում: Մենք հուսով ենք, որ Սիրիայի իշխանությունները մոտ ժամանակներս կապահովեն մնացյալ զենքի առաքումն ու բեռնումը»:
Ուզյումջյուն կարևորել է Սիրիայում քիմիական զենքի արտադրման համար պայմանների վերացումը: