
Յացենյուկն ու Ավակովը խոստացել են թույլ չտալ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում նախագահական ընտրությունների տապալում

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակ Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում հաստատվելու է կարգուկանոնի հաստատման առանձին համակարգ.
«Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի շրջանակներում մշակվում է այդ տարածքներում կարգուկանոնի ու ընտրական գործընթացի ապահովման առանձին սխեմա: Ձախողման է մատնված Դոնեցկում ու Լուգանսկում Ուկրաինայի նախագահի համաուկրաինական ընտրությունները տապալելու ահաբեկիչների ցանկացած փորձ»:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր հերթին հայտարարել է, որ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում իրավապահները քվեարկության օրն աշխատելու են վերահսկման հատուկ ռեժիմով:
Ավակովի խոսքերով՝ առկա տեղեկատվության համաձայն, հնարավոր են սադրանքներ ու ընտրությունները տապալելու փորձեր, սակայն ՆԳՆ-ն ունի օպերատիվ ու գործնական պլաններ տվյալ մարզերում: