Վազգեն Մանուկյան. «Այս օլիգարխիկ համակարգը կործանարար է Հայաստանի համար». «Ազատություն»

Քսան տարի առաջ այս օրը ուժի մեջ մտավ զինադադարի մասին համաձայնագիրը պաշտոնական Երևանի, Ստեփանակերտի ու Բաքվի միջև:  Հիշեցնենք՝ կրակի դադարեցման մասին փաստաթուղթը Ռուսաստանի միջնորդությամբ կնքվեց 1994 թվականի մայիսի 11-ին և ուժի մեջ մտավ հաջորդ օրվանից:

Անդրադառնալով ղարաբաղյան զինադադարին հաջորդած ժամանակահատվածին և այսօր ստեղծված իրավիճակին՝ հետկոմունիստական Հայաստանի առաջին վարչապետ և 1992-1993 թվականներին Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է, թե անցած տարիները «աշխատել» են երկու ուղղությամբ. – «Այսպիսի հարցերում ժամանակը անցնելու դեպքում հարցը ոնց որ մաշվում է ավելի: Ավելի մոռացվում է, ավելի մաշվում է և գնում է: Եվ ինչքան երկար ժամանակ է անցնում, ավելի դժվար է նորից պայթեցնել կրակ ու վերադառնալ նախկինի: Այդ տեսակետից ժամանակը մեր օգտին էր աշխատում: Ալիևը դա հասկանալով՝ աշխատում է ժամանակն անընդհատ կանգնեցնել: Այսինքն, իր գրեթե ֆաշիստական քարոզչության, որն այժմ Ադրբեջանում կա, նպատակներից մեկն այն է, որ հարցը չմաշվի, չգնա»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, թե «ժամանակի երկրորդ մասը կա, այսինքն՝ դու այդ ժամանակը օգտագործու՞մ ես զարգանալու համար»:

Ահա, այստեղ է, ըստ Վ. Մանուկյանի, որ անցած քսան տարին Հայաստանը չի կարողացել արդյունավետ օգտագործել.

«Համեմատած Ադրբեջանի հետ, մենք իհարկե անհամեմատ ավելի դեմոկրատական ենք: Բայց մի շատ կարևոր բան կա, որ ոչ մի ընտրությունների արդյունքների հետ հասարակությունը համաձայն չի: Ո՞նց կարող է լինել դեմոկրատական պետությունը, երբ որ ցանկացած ընտրության արդյունքի հետ հասարակությունը հիմնականում համաձայն չէ: Ինչ վերաբերում է տնտեսության զարգացմանը, իհարկե, Հայաստանի տնտեսության զարգացման առջև օբյեկտիվ խոչընդոտներ կային: Բայց ես կարծում եմ, որ նույնիսկ այն հնարավորությունները, որ Հայաստանն ուներ, լավ չի օգտագործել: Այս օլիգարխիկ համակարգը, որը զրկում է մրցունակությունից ներքին տնտեսությունը, կործանարար է Հայաստանի համար»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս