Բաժիններ՝

Հալեպում և Քեսաբում հայեր են զոհվել (տեսանյութ). armnewstv.am

armnewstv.am-ի փոխանցմամբ՝ Հալեպում ինտենսիվ հրթիռակոծություն է: Զինյալների հարձակման թիրախում են հայտնվել հայաբնակ թաղամասերը, կան հայ զոհեր և վիրավորներ: Վերջին շրջանում ապստամբ զինյալները կիրառում են գազի բալոնի հիմքի վրա պատրաստված ինքնաշեն ռումբեր, որոնցով հրթիռակոծում են կառավարական թաղամասերը: Հենց նման ռումբի պայթյունի հետևանքով Նոր գյուղ թաղամասում զոհվել է հալեպահայ, սիրիական բանակի զինծառայող Հակոբ Գրտանեանը: Պայթյունի հետևանքով կան նաև վիրավորներ:

Քեսաբին մոտ Չալմա շրջանում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է տեղացի Վարդան Անտրեանը, Սարո Պապուճեանը վիրավորվել է: Զինյալների ծրագիրը` գրավել Լաթակիան` ձախողվում է: Սիրիական բանակը նրանց աստիճանաբար հետ է մղում դեպի Թուրքիայի հետ սահմանը: Այն, որ Ասադը հաջողություններ է գրանցում, խոստովանում է նաև ԱՄՆ Պաշտպանության նախկին նախարար Ռոբերթ Գեյթսը: Նրա խոսքով` Ասադի իշխանությունը ամրապնդվում է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս